211652_close_icon
views-count36118 դիտում article-date 19:33 11-09-2021

Վանաձորում 23-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Արկադի Օ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
 
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր