211652_close_icon
views-count4715 դիտում article-date 19:17 11-09-2021

Դերենիկ Գաբրիելյան. «Մեր խոնարհումը կբերենք 44-օրյա պատերազմում քոլեջի նահատակված սաների ծնողներին». Aravot.am

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ քոլեջի տարածքում 44-օրյա պատերազմում զոհված իրենց 26 սաների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում:

«Գնացել էի քոլեջ, եւ երբ իմացա, որ այս վերջին պատերազմում 26 լուսավոր տղաների զոհ ենք տվել, տեղս չէի գտնում: Մտածում էի, թե նրանց հիշատակի համար ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս կարող ենք երախտապարտ լինել նրանց լույս աշխարհ բերած ծնողներին: Այդ օրերին Երեւանում էր Սանկտ-Պետերբուրգում բնակվող իմ լավ բարեկամ Հրաչյա Պողոսյանը: Հուշարձան կառուցելու գաղափարով կիսվեցի, ու նա միանգամից ասաց, որ կֆինանսավորի:

Այսօր հուշարձանը, որը կարմիր տուֆից է եւ ունի 7,5 մետր բարձրություն, արդեն կառուցման փուլում է, քոլեջի տարածքում, իմ ընտանեկան Սուրբ Աննա մատուռի առջեւ: Հավանաբար, մի ամսից բացումը կանենք»:

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր