211652_close_icon
views-count153391 դիտում article-date 20:47 07-09-2021

42 վիրավորի միայնակ Արցախից Երևան տեղափոխած կամավոր Ժիրայրին մեղադրում են Շուշիից УАЗ գողանալու համար

44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին ռազմական ոստիկանությունը մեղադրում է УАЗ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ:

Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում հայտնեց կամավորական Ժիրայր Գեւորգյանը, որը միաժամանակ հայտեց, որ պատերազմին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Մոսկվայից:

Ժիրայր Գեւորգյանը չի ընդունում իրավապահների մեղադրանքերը, այլ իր պարզաբանումներն է ներկայացնում, որ УАЗ մակնիշի ավտոմեքենան ոչ թե գողացել է, այլ իրենից ոչ մեկ հետ չի վերցրել:

«Նոյեմբերի 6-ին տագնապ տվեցին, որ մարտական գործողություն կա պետք է կատարենք ու գնանք տուն: Շուշիում բոյերի ենք մասնակցում, հետո ինձ առաջարկում են УАЗ քշել: Վիրավորներին եմ իջեցնում Շուշիից Ստեփանակերտ: Իջել մարդկանց կտոր-կտոր հավաքել եմ: Նոյեմբերի 9-ին, որ համաձայնագիր են ստորագրում այդ УАЗ-ը մնում է իմ մոտ, սկսում եմ Ստեփանակերտից ամեն օր մարդկանց բերել Մուրացանի հիվանդանոց:  Ընդհանուր 42  վիրավորի եմ տեղափոխում, ոչ մեկ բենզին չի տվել, ես եմ իմ ոսկի ցեփը ծախել ու բենզին գնել»,- ասում է կամավորականը:

 Ժիրայրն ասում է, որ երբ ավարտում է վիրավորների տեղափոխությունը Ստեփանակերտից Երեւան, որոշում է մեքենան վերադարձնել Արցախի ՊԲ-ին:

 «Նոյեմբերի վերջ մտնում եմ Արցախի ԳՇ ասում եմ, որ սենց մեքենա կա, ուզում եմ հետ տամ: Համարս վերցնում են ասում են, որ ինձ կզանգեն, կբերեմ: Մինչեւ նոր տարի չզանգեցին, հունվարի մեջ գնացի Հայաստանի պաշտպանության նախարարություն: Նույն բանն էլ այստեղ ասեցին ու ոչ մի անգամ չզանգեցին: Այս մասին նաեւ Աշտարակի քաղաքապետին եմ ասել, որ տանեն,  ասաց թող ընտրություններն անցնի մի բան կանեմ: Իմ հայաթում տեղ չկար, ավտոն տանում եմ գյուղ՝ մորքուրիս հայաթում եմ կանգնացնում: Անցնում է մի ամիս ոստիկանները գալիս են իմ եւ մորքուրիս տուն՝ մասկի շոու են սարքում: Ինձ էլ տանում են Աշտարակի ոստիկանություն, մինչեւ իրիկուն պահում են, հետո էլ ասում են, որ մեքենան քշեմ, տանեմ ռազմական ոստիկանություն»,-նշում է Ժիրայրը եւ շեշտում, որ ինքը ցանկացել է մեքենան իրենից հետ վերցնեն, բայց ոչ մի կառույց չի վերցրել:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր