36-ամյա Արմանը փողոցում դանակահարել է Ժիրայրին եւ կյանքին վտանգ սպառնացող վնաս հասցրել
36-ամյա Արման Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ժիրայր Թանանյանի հետ, որի պատճառով առաջացած կռվի ընթացքում իր մոտ պահվող ծալովի դանակով դիտավորյալ հարվածել է Ժիրայր Թանանյանի կրծքավանդակի ձախ կեսին`պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս` կրծքավանդակի թափանցիկ վիրավորում, ձախից սրտամկանի վնասում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: