88792 դիտում
21:17 31-08-2021
Արդարադատության նախարարի հրամանով նշանակված քրեակատարողական ծառայության պետի տեղակալին գործընկերները կոչում էին «Իրավագիտության Նյուտոն», իսկ նրա հայրը մեծն Սևակի ասած՝ մեծատառով մարդկանցից է
Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության գնդապետ Թադևոս Նիկոլայի Նալբանդյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահ համակարգի ամենամարդկային հատկանիշներ ունեցող անձանցից է, իր գործի գիտակ: Իզուր չէ, որ որտեղ էլ նա աշխատել է, նրան անվանել են «Իրավագիտության Նյուտոն»:
Նա միշտ փայլել է իր սկզբունքայնությամբ, և, որ ամենակարևորն է, թե՛ ընկերների, թե՛ հարազատների ու գործընկերների շրջապատում միշտ կարծիք են հայտնել, ասելով՝ եթե Նիկոլայիչն է մեր թիմում, ուրեմն ոչ մի բան թերի չի լինում: Այդ ամենի մասին շատ դեպքերում բարձրաձայնել են նաև հայտնի փաստաբաններ, ովքեր նույնպես իրենց գործում՝ ժողովրդի լեզվով ասած՝ համարվում են «աս»:
Թ.Նալբանդյանը Արցախյան 44 -օրյա պատերազմի ժամանակ իր քննիչ գործընկերների հետ կամավորական սկզբունքով եղել է Արցախի սահմանները պահողներից՝ ամենաթեժ կետերում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Թ. Նալբանդյանի հայրը երկար տարիներ աշխատել է Գավառի մանկատան տնօրեն, ում մարդկային հատկանիշների մասին ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Գավառում, հանրապետությունում ու Արցախում, թե նաև արտերկրում միշտ լսել ու լսում ես դրականը ու դա է նաև պատճառը, որ մանկատան սաները ավարտելուց հետո երբեք կապը չեն կտրել Նիկոլայ Նալբանդյանի հետ, ով մանկատան բոլոր սաների համար համարվում է մեծն Սևակի ասած՝ մեծատառով մարդ:
Իսկ նրա որդու համար էլ կարելի է պնդել ու հիշել ժողովրդական հայտնի խոսքը՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Թադևոս Նիկոլայի Նալբանդյան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ
Ծնվել է 1982թ․ նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ (նախկինում՝ Կամո) քաղաքում։ 2005թ․ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։
2005-2007թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2007-2009թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ։
2009-2010թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ։
2010-2011թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ։ 2011-2013թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ։
2013-2014թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ։
2014-2018թթ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ։
2018-2019թթ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ։
2019-2021թթ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։
2019թ․ շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։ ՀՀ արդարադատության նախարարի 2021թ․ օգոստոսի 31-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» 4-րդ, 3-րդ և 2-րդ կարգի մեդալներով, «Լավագույն քննիչ» կրծքանշանով, «Անձնվիրության և անվեհերություն» մեդալով։
ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Ոստիկանության 50-ամյակ» կրծքանշանով և պատվոգրերով։ Ամուսնացած չէ։