211652_close_icon
views-count63387 դիտում article-date 20:31 04-04-2017

Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Հայաստանի ու Արցախի բազմաթիվ բժիշկներ՝ հավատարիմ իրենց կոչմանը, վաստակել են Մեծն Սևակի ասած «ՄԱՐԴ» կոչումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչքան էլ 2016 թ.-ի քառօրյա պատերազմի հերոսների մասին գրենք՝ քիչ է: Նրանց կատարածը սխրագործություն է, ովքեր հանուն հայրենիքի, հանուն իրենց ծնողների զոհաբերեցին իրենց կյանքը: Բոլորի առջև խոնարհվում ենք՝ շարքայինից մինչև սպա: Այդ օրերին՝ հավատարիմ Հիպոկրատին տված իրենց երդմանը, իրենց խիզախությամբ ու հերոսությամբ աչքի ընկան նաև բազմաթիվ բժիշկներ, ովքեր թշնամու դիպուկահար կրակոցի տակ բազմաթիվ կյանքեր փրկեցին: Այդպիսի բժիշկներ էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը՝ գլխավոր բժիշկ Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմը՝ գլխավոր բժիշկ Արա Մինասյանի գլխավորությամբ, բազմաթիվ բժիշկներ, ովքեր կամավորական առաջին օրվանից այցելեցին առաջնագիծ, որտեղ, երբեմն արկերի հնչյունների տակ, վիրահատություններ էին կատարում: Պետք է խոնարհվենք այդպիսի բժիշկների առաջ: Պետք է չմոռանալ և բարձր գնահատել այդպիսի բժիկների հայրենանվեր աշխատանքը, ովքեր ապացուցեցին, որ կռվի դաշտում ոչ միայն բժիշկ են, այլև զինվոր, ոչ միայն բժիշկ են, այլև հրետանավոր, ոչ միայն բժիշկ են, այլև խրամատ փորող: Մի խոսքով՝ նրանք իրավունք ունեն կոչվելու Մեծն Սևակի ասած՝ «ՄԱՐԴ» կոչմանը: Ներկայացնում ենք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարների շարքը՝ Արցախյան քառօրյա պատերազմում բժիշկների կատարած սխրագործությունների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+

Նմանատիպ նյութեր