211652_close_icon
views-count28904 դիտում article-date 20:08 31-08-2021

Ծնողին հորդորել ենք չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը. ՊՆ-ն պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծնողին բազմիցս հորդորել ենք ու փոխանցել ենք հարակից շիրմաքարերի ծնողների հորդորներն ու խնդրանքները, որպեսզի դրանք հարգվեն, ինչպես նաև՝ ՊՆ-ի սահմանած պայմանները պահպանվեն, սակայն Ռոման Գևորգյանը, չանսալով մեր խնդրանքներին, շարունակել է դամբարանատիպ շիրիմ կառուցել՝ երկու հսկա սյուներով, որը, բնականաբար, ստվերել է կողիք շիրիմները, իսկ հետևի հատվածում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում: Այս մասին, ինչպես NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ պաշտպանության նախարարություն, հայտնել է նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ պարզաբանելով 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը:

«Այդ պարագայում տեղին են եղել ծնողների բողոքները, փոխանցել ենք դրանք: Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի վեցից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս ենք հորդորել և խնդրել: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- հայտնել է ՊՆ պաշտոնյան:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր