1417 դիտում
20:00 31-08-2021
Տեսչական մարմինները 13 օրվա ընթացքում մշտադիտարկել են ավելի քան 995 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղելավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող40 տրանսպորտային միջոց։
Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Դիմակ կրելու, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկներ ունենալու, գերբեռնված երթևեկությունը բացառելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, տրանսպորտային փոխադրամիջոցներն ախտահանելու պարտադիր կանոններից այսօրվա դիտարկման ընթացքում չի պահպանվել միայն մեկը՝ վարորդները դիմակ չեն կրել։
Այդ հիմքով կազմվել է վարչական 5 արձանագրություն։
Այսպիսով՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը օգոստոսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն վարչական շրջանների, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ավտոմոբիլային ու տրոլեյբուսային, ինչպես նաև Երևանի երկաթուղային կայարանի,Երևանի մետրոպոլիտենային տրանսպորտի նկատմամբ կատարել է ավելի քան 995 մշտադիտարկում, կազմել 60 վարչական արձանագրություն։
Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ՝ ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Վաղը՝ ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
15:50 24-12-2021
Տեսչական մարմինը Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում մշտադիտարկել է 50 տրանսպորտային միջոց
1980 դիտում
20:59 28-12-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դեկտեմբերի 28-ին 60 տրանսպորտային միջոց է մշտադիտարկել
1276 դիտում
23:16 20-01-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է 47 տրանսպորտային միջոց։
Այս բաժնից
511 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
379 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից