211652_close_icon
views-count5171 դիտում article-date 18:49 31-08-2021

Մեծ ֆուտբոլը վերադառնում է «Հրազդան» մարզադաշտ

Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկում է 2022թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերը «Հրազդան» մարզադաշտում:

«Սիրելի՛ երկրպագուներ, ուրախությամբ հայտնում ենք՝ ազգային հավաքականի կարևորագույն խաղերը հնարավորություն ունենք դիտել սիրելի մարզադաշտում՝ մեծ էկրաններին` իսկական ֆուտբոլային մթնոլորտում։

Հագնում ենք հավաքականի շապիկները, վերցնում շարֆերը, ֆուտբոլային ատրիբուտները, կանչում ազգային հավաքականի երկրպագու Ձեր բոլոր ընկերներին կամ ուղակի ընտանիքի ֆուտբոլասեր անդամներով սեպտեմբերի 2-ին և 5-ին հավաքվում ենք Հրազդան մարզադաշտի արևմյան տրիբունայում՝ թմբուկներով Երևանից աջակցություն ապահովելու մեր ընտրանուն և անցկացնելու հրաշալի ֆուտբոլային երեկո։

Ֆան զոնի ընթացքում կլինեն տարբեր ֆուտբոլային խաղեր, խաղարկություններ, որտեղ հաղթողները կստանան ազգային հավաքականի շարֆեր, շապիկներ և ամսի 8-ի երևանյան խաղի ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ։

Մուտքն ազատ է։ Հավաքվում ենք 20։00-ից` միայն հաղթական տրամադրությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր