211652_close_icon
views-count20031 դիտում article-date 19:33 30-08-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ  Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերտաիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին  գումարտակի 1-ին  վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել  է նաև Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել  է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

 Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
  
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր