211652_close_icon

Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

views-count2639 դիտում article-date 09:41 30-08-2021
Առնվազն 5 հրթիռ է արձակվել այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ։ 

Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը։

Նշվում է, որ դրանցից մի քանիսը խոցել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերը։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր