Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մի քանի հրթիռներ են ընկել
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նաջիբ Դանիշը հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում մի քանի հրթիռ է պայթել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հրթիռային հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել», - գրել է Դանիշն իր Twitter-ում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի մայրաքաղաք են ժամանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։