1730 դիտում
21:02 27-08-2021
Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետհանդիպումիցհետո նախարարներն այցելեցին «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակ:
Գերատեսչությունների ղեկավարները ծանոթացան այս տարեսկզբին մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին, հնարավորություններին, շրջեցինկենտրոնում:
Ծրագիրը ներկայացնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:
Այն նպատակ ունի մեկդարյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը, հաշվի առնելով, որ բուհը 100 տարվա ընթացքում ոչ միայն ապահովել է ամուր թիկունք՝ սպիտակ բանակը, այլև հանդիսացել է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որի գեներացված միտքը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերը և թույլ է տալիս առարկայացնել նման ծրագրերում:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երեք խոշոր դրամաշնորհային ծրագրում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում:
Կառուցվող կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
Նշենք, որ կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Կենտորնում մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը:

Նմանատիպ նյութեր
20628 դիտում
20:06 10-11-2018
IQ կենտրոնը ինտելեկտի բարելավման և ուղեղի ֆունկցիաների բացահայտման բազմաթիվ տարբերակներ է առաջարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1261 դիտում
16:20 27-02-2020
Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին. նախարար
Այս բաժնից
601 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1039 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1189 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա