211652_close_icon
views-count1567 դիտում article-date 19:20 27-08-2021

Համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին:

«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ՀՀ նախագահի  ուղերձում:

Նմանատիպ նյութեր