211652_close_icon
views-count24994 դիտում article-date 10:47 26-08-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած Nissan և Շիրակի մարզի բնակիչ՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei-ը հաշվառված է «Մարալիկ» առողջապահական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորն էլ նշված կենտրոնի բուժքույրն է, և նրանք գնում էին հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխելու։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր