14532 դիտում
19:29 09-05-2024
Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN BEI» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները:
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «JIN BEI» ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի շտապօգնության հաշվեկշռում, իսկ վիրավորը նշած շտապօգնության բուժքույրն է:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)