51555 դիտում
19:56 24-08-2021
Երևանում դանակով զինված 20-ամյա տղային մեկուսացնելու համար ժամանել էին մեծ թվով փրկարարներ, փրկարար-հոգեբան, ոստիկաններ ու պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բնակիչներից, որ Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և կարիք կա ոչ միայն փրկարարների, այլև հոգեբանի օգնության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ԱԻն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ԱԻն հոգեբանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Արդեն շենքի ներսում այդ քաղաքացին դանակով անկանոն շարժումներ է կատարել, և փրկարարները ստիպված նրան որոշ ժամանակ մեկուսացրել են, որից հետո փրկարար-հոգեբանի և ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից վերցրել են դանակն ու ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված փողոցի բնակիչ՝ 20-ամյա Ա. Ս-ն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
24308 դիտում
13:48 24-07-2023
Բողոքի ակցիա Երևանում․ այրել են անվադողեր․ ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկներ և ոստիկաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ