211652_close_icon
views-count57196 դիտում article-date 09:44 08-10-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է  պատառաքաղով վնասել իրեն, ժամանել են մեծ թվով փրկարարներ ու Երևանի գնդի պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանալ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, ով իջել է ծառից, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին;

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը; 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր