211652_close_icon

ԱԱԾ տնօրեն, սրա համար չե՞ս ամաչում, էս կենդանության համա՞ր եք սրանց պահում. Աբրահամյանը՝ ՊՊԾ պետի մասին

views-count6121 դիտում article-date 19:26 24-08-2021
ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ու սա գեներալ է, ու սա համազգեստ կրող անձ է։

Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով՝ հեռացրեց պատգամավորին։

Էս կենդանության դրսևորման համար ե՞ք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։

Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։

ԱԱԾ-ն բերել, տուզիկի մակարդակի հիմնարկի ե՞ք վերածել ու դուք ե՞ք մեր երկրի անվտանգությունն ապահովելու»,- գրել է Աբրահամյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր