3179 դիտում
12:23 23-08-2021
Արման Թաթոյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողի ինքնաձիգի նշանառության տակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ անձամբ է համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է:
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի ժամանակ միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:
Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն է, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ»,- տեղեկացնում է Արման Թաթոյանը:
Պաշտպանն ընդգծել է, որ մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, այնուհետև սուլոցներ ու գորգոռոցներ են արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կներառվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում և կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,- հավելել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8513 դիտում
10:10 16-05-2021
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան
3165 դիտում
09:49 23-05-2019
ՀՅԴ-ական և ՀՅԴ-ամերձ պաշտոնյաները հայտնվել են նշանառության տակ. «Փաստ»
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք