Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում
Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ, մեկ աֆղան ուժային զոհվել է: Այդ մասն Twitter-ի իր Էջում հայտնել է Բունդեսվերը, հաղորդում է tass.ru-ն:
«Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի եւ անհայտ անձանց միջեւ Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, եւս երեքը վիրավորվել են»,- ասված է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ գերմանացի եւ ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել։