211652_close_icon
views-count1438 դիտում article-date 22:21 20-08-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան Մ-21 - Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան Մ-21–Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպման համար, որը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 18:00 [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր