211652_close_icon
views-count46717 դիտում article-date 21:07 19-08-2021

Պաշտպանության նախարարի հրամաններով աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինասյանը։ 

Նմանատիպ նյութեր