211652_close_icon
views-count1505 դիտում article-date 16:47 19-08-2021

«Չոլպոն-Ատա» համալիրում Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Նմանատիպ նյութեր