211652_close_icon
views-count1771 դիտում article-date 14:54 18-08-2021

Բայդենն ու Ջոնսոնը Աֆղանստանին նվիրված G7-ի վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն գալիք շաբաթ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են G7-ի վիրտուալ գագաթնաժողով անցկացնել Աֆղանստանում ստեղծված իրադրության համատեղ մոտեցումը քննարկելու համար: Տեղեկացնում է Սպիտակ տունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից, Բայդենը եւ Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրադրությունը:

«Նրանք պայմանավորվել են G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ՝ ընդհանուր ռազմավարությունը եւ մոտեցումը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայդենը եւ Ջոնսոնը քննարկել են ապագայում Աֆղանստանի նկատմամբ դաշնակիցների միջեւ սերտ համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փախստականներին եւ խոցելի աֆղանցիներին օգնություն տրամադրելու հնարավորությունը

Նմանատիպ նյութեր