Ուզբեկստանի ՀՕՊ համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմական ինքնաթիռը
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ պետական սահմանը խախտելու փորձի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից:
«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են»,- նշված է Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: