Աֆղանստանի սահմանի մոտ Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինավարժանքներն ավարտվեցին
Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին: Հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը: Գրում է interfax.ru-ն
«Մենք ավարտում ենք Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ զինավարժանքները: Առաջին անգամ ցուցադրվեց զորքերի միջտեսակային խմբավորման կիրառումը օդուժի, հետախուզական-կրակային համալիրների եւ դեսանտի կենտրոնացած կիրառմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստացված փորձի հիման վրա»,- ասել է նա:
Նա նշել է, որ զինավարժանքներն անցկացվել են Աֆղանստանի իրադրության սրման եւ Կենտրոնասիական տարածաշրջանի սահմանակից երկրներ արմատական ահաբեկչական խմբերի ներթափանցման սպառնալիքի ֆոնին: «Համոզված եմ, որ ապագա համատեղ գործողությունները թույլ կտան ամրապնդել մարտական ընկերակցությունը, մեր երկրներն անվտանգ դարձնել մարտական ագեսիայից»,- հավելել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարը: