211652_close_icon
views-count1644 դիտում article-date 15:47 13-08-2021

Թալիբները գրավել են Ուրուզղանի նահանգի վարչական կենտրոնը

«Թալիբան» արմատական շարժման անդամները վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը՝ Ուրուզգանի նահանգի վարչական կենտրոնը, նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Այդ մասին օգոստոսի 13-ին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Թարինքոթի ոստիկանության պետը եւ բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաեւ աֆղանական բանակի՝ քաղաքը պաշտպանող բոլոր զինվորներն անցել են թալիբների կողմը: Ավելի վաղ Ուրուզգանի նահանգապետ Մոհամադ Օմար Շիրզադը հայտարարել է, որ ցեղերի ավագներն իրեն հորդորել են դադարեցնել պատերազմը թալիբների հետ՝ Թարինքոթ քաղաքի համար մի քանի օրվա մարտերից հետո:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահն «Թալիբանի» վերահսկողության տակ է հանրապետության 17 նահանգ:

Նմանատիպ նյութեր