211652_close_icon

Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

views-count2477 դիտում article-date 10:28 12-08-2021
ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ ՊՆ գլխավոր եկեղեցի։

Նմանատիպ նյութեր