ՀՀ ՊՆ նախարարը «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոնում հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուստյանի հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
                        ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
Միջազգային բանակային 4-րդ խաղերի շրջանակներում ՀՀ ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանը այցելել է ՌԴ Զինված ուժերի «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոն:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նախարարի և ռազմա-տակտիկական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալուստյանի հանդիպումը: Կողմերը զրուցել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական կրթության վերաբերյալ հարցերի շուրջ:
Դավիդ Տոնոյանը բարձր է գնահատել «Պատրիոտում» ռազմա-հայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը: Կողմերը երկկողմանի համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել», նշել է Ա. Հովհաննիսյանը:
                                            
                    
                                            
                        
            

