211652_close_icon
views-count1642 դիտում article-date 23:14 10-08-2021

Սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո Նյու Յորքի նահանգապետը հրաժարական է տվել

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն (Andrew Cuomo) հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից՝ այդպիսով կանխելով իր դեմ իմպիչմենտի գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան NBC News-ը՝ ընդգծելով, որ նահանգապետը հրաժարական է տվել նահանգի գլխավոր դատախազի կողմից բազմաթիվ կանանց սեռական ոտնձգությունների ենթարկելու մասին մեղադրանք ներկայացնելուց հետո:

«Կարծում եմ՝ հանգամանքները հաշվի առնելով՝ լավագույն օգնությունն ստեղծված իրավիճակին հրաժարական տալն է և կառավարությանը իր գործին վերադառնալու հնարավորություն տալը: Հետևաբար, հենց դա էլ ես կանեմ, քանի որ ես աշխատում եմ ձեզ համար, և ճիշտ բան անելը ձեզ համար ճիշտ բան անելն է», - իր տեսաուղերձում ասել է նահանգապետը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Կուոմոյի փոխարեն նահանգապետի պարտականությունները կկատարի փոխնահանգապետ Քեթի Հոչուլը՝ Դեմոկրատական կուսակցությունից, որը կդառնա Նյու Յորքի առաջին կին նահանգապետը:

Էնդրյու Կուոմոն ծառայել է որպես Նյու Յորքի 56-րդ նահանգապետ՝ 2011 թվականից:

Նմանատիպ նյութեր