211652_close_icon
views-count1163 դիտում article-date 15:49 07-08-2021

Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել

Առնվազն 2 ոստիկան և 1 տղամարդ վնասվածքներ են ստացել Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով: Այս մասին Թվիթերի էջում հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը: Գրում է ria.ru-ն։

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ տղամարդը մոտեցել է երկու ոստիկանի և 61-ամյա տղամարդու, ովքեր կանգնած էին նրանց հետ Նոել Պարկի ճանապարհի տարածքում և վիրավորել նրանց:

Տուժածները հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հարձակում իրականացրած անձին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս 2 մարդ:

Նմանատիպ նյութեր