63284 դիտում
13:31 06-08-2021
Խոշոր փլուզում Սիսիանի բժշկական կենտրոնում․ 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են 1-ին հարկի պանելների վրա, ապա հայտնվել նկուղային հարկում․ ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Կարեն Սերոբյանը։
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը, օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում։
Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։ Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։
Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+