211652_close_icon
views-count4630 դիտում article-date 23:11 05-08-2021

Սա շատ ավելի լուրջ «չեպե» է, քան Ադրբեջանի ուզած երկաթգիծը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

«Աշխարհի տարբեր երկրներում առկա են անկլավների վերաբերյալ խնդիրներ. այդպիսի երկրները հարյուրավոր են, օրինակ, Բելգիան Ֆրանսիայի հետ նման խնդիր ունի, Ֆրանսիան՝ Իսպանիայի հետ։ Այս ուզբեկատաջիկական խնդիրը ևս կապված է անկլավների հետ։ Անկալվների մասին միջազգային ուսմունքն ասում է՝ որպեսզի դրանք չլինեն խնդրի աղբյուր, այդ հարցը պետք է լուծել կա՛մ բարիդրացիական հարաբերություններով, ինչպես արել են Բելգիան և Նիդեռլանդները, կա՛մ անել փոխանակում՝ ապաանկլավացում, որ հարցը լուծվի։


«Հարցը բերում է օրակարգ, որպեսզի ադրբեջանցիները Հայաստանին շարունակաբար նվաստացնեն։ Կգա նաև Սյունիքով միջանցքի հարցը։ Ես դեռևս մարտ ամսին գրեցի՝ ժողովուրդ ջան, միայն Մեղրիի 40 կմ երկաթգիծը չեն ուզում ադրբեջանցիները, սրանք ուզում են նաև ավտոմոբիլային ճանապարհ, որպեսզի Նախիջևանով գնան Սիսիան-Գորիս, միանան Լաչինի միջանցքին, դուրս գան դեպի Շուշի-Ստեփանակերտ-Ակնա։ Դա հսկայական բան է, դա ավելի լուրջ «չեպե» է, քան երկաթգիծը։ Այն ժամանակ, երբ գրեցի, որևէ մեկը դրան ուշադրություն չդարձրեց»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ այս ծրագիրն ինչ-որ փուլում բերելու է Հայաստանից Սյունիքի կտրման։Մենք և ադրբեջանցիներն առաջին արցախյան պատերազմից հետո հենց դա ենք արել՝ ապաանկլավացում ենք արել՝ Արծվաշենն իրենց հսկողության տակ է անցել, 3 ռազմավարական նշանակության անկլավները՝ մեր։ Այսինքն՝ մենք այդ հարցը լուծել ենք դեռ առաջին պատերազմի ժամանակ, ու ճի՛շտ ենք արել։ Դա շատ նորմալ լուծում էր, որովհետև տարածքային առումով գրեթե նույն չափի էին այդ անկլավները։ Հիմա առաջ են տանում վերաանկլավացման թեման. ինչո՞ւ։ Ինչո՞ւ է նա ուրիշի վերահսկողության տակ դնում մեր ռազմավարական օբյեկտները»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր