211652_close_icon
views-count19566 դիտում article-date 14:53 05-08-2021

Դպրոցներում կլինեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ․ Ժաննա Անդրեասյան

Ինչպես գիտեք, Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։ Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբների ուղղությամբ, որի նպատակն է՝ բոլոր դպրոցներում ունենալ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ճիշտ պատկերացում տալ երեխաներին տարբեր մասնագիտությունների, դրանց հնարավորությունների, իրենց նախասիրությունների բացահայտման ուղղությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին, փոխտնօրեններին, ուսուցիչներին, մյուս աշխատակիցներին, որոնք այս օրերին ներգրավված են վերապատրաստումների տարբեր գործընթացներում՝ հստակ գիտակցելով իրենց մասնակցության կարևորությունը հանրակրթության որակական փոփոխություն բերելու գործում»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր