211652_close_icon

Արշակ Կարապետյանը և Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

views-count1511 դիտում article-date 13:08 05-08-2021
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հայտնում է ՊՆ-ն։

ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

Նմանատիպ նյութեր