211652_close_icon
views-count36027 դիտում article-date 22:29 04-08-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 3 վիրավորների մեջ կա 3-ամյա տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18։55-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհի միջնամասում ճակատ-ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Անդրեասյանը, Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Նունե Կ.-ն ու 3-ամյա Արայիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը։ Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր