211652_close_icon
views-count2267 դիտում article-date 23:51 04-08-2021

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ կսկսեն պատվաստել 16 և 17 տարեկան պատանիներին

Մեծ Բրիտանիան պատրաստ է Pfizer-ի  պատվաստանյութով պատվաստել արդեն 16 և 17 տարեկան քաղաքացիներին, ինչը, ըստ մասնագետների, սեպտեմբերին ուսումնական շրջանին ընդառաջ կմեծացնի երեխաների շրջանում պաշտպանվածությունը կորոնավիրուսի համավարակից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Reuters-ը:

Կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով:

Նմանատիպ նյութեր