211652_close_icon
views-count47928 դիտում article-date 10:45 04-08-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են BMW-ները, որոնցից մեկը հայտնվել է ԳԱԻ պոստի տարածքում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի ԳԱԻ պոստի մոտ բախվել են Աշտարակի բնակիչ 23-ամյա Համլետ Հեպոյանի վարած BMW մակնիշի 40 DO 070 և Երևանի բնակիչ 36-ամյա Ենոք Բաղդասարյանի վարած BMW մակնիշի 36 CR 485 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ե․ Բաղդասարյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Խոշբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստիի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ներից մեկը հայտնվել է ԳԱԻ պոստի տարածքում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղի ջարդոնի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր