«Ալաշկերտի» խաղացողը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում
Ինչպես հայտնի է դարձել Матч ТВ-ին, Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը շուտով պայմանագիր կկնքի «Խիմկիի» հետ: Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցնում և շուտով կսկսի մարզումները նոր թիմի հետ։
Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը:
«Ալաշկերտի» կազմում Դավիդյանը նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն, որտեղ անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս 23-ամյա Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հետ ընկերական խաղերի համար, սակայն Հայաստանի առաջնության վերջին տուրում նա թեթև վնասվածք էր ստացել:
Դավիդյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ուժի մեջ է մինչև այս տարվա օգոստոսի 2-ը: