211652_close_icon
views-count23017 դիտում article-date 10:11 28-07-2021

Ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կայանված Mercedes ավտոքարշակին և ЗИЛ մակնիշի ավտոաշտարակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում  21-ամյա Վարդան Խալինյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոքարշակին և ЗИЛ մակնիշի ավտոաշտարակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն հրշեջ-փրկարարաների օգնության կարիքը չի զգացվել։ Վթարի հետևանքով էլ տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ։ Նրանց կարիքը նույնպես չի եղել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի և ЗИЛ-ի վարորդների ինքնությունը։ 

Դեպքի վայրում BMW X5-ի վարորդ Վ. Խալինյանը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր