211652_close_icon
views-count25821 դիտում article-date 23:12 26-07-2021

Դանակով զինված ավազակային հարձակում Երևանում. կասկածյալները չհասցրեցին գումարը մաս-մաս անել. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին նրանց, հանցագործության գործիքն ու հափշտակված գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 24-ին՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով:

Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա  Արթուր Գ.-ի նկատմամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և նրանից դանակի սպառնալիքի տակ հափշտակել են  գումար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  նույն օրը ոստիկանության  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,  տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հանցանքի վայրից  ոչ շատ հեռու գտնվող տարածքից  ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 22-ամյա Գեորգի Ս.-ին և  19-ամյա Հովհաննես Դ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակն ու  հափշտակված գումարը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գեորգի Ս.-ն և Հովհաննես  Դ.-ն որպես կասկածյալներ ձերբակալվել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տուժածի՝ Արթուր Կ.-ի բնակարանում՝ դանակի սպառնալիքի տակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր