211652_close_icon
views-count10395 դիտում article-date 14:24 26-07-2021

Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու, նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան․ Tert.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ: Գրում է Tert.am-ը։

«Այս բժշական կենտրոնը լինելու է մեր ուշադրության կենտրոնում և ամբողջ համալիրը, որը բաղկացած է ծննդատնից և պոլիկլինիկայից, պետք է բերենք այսպիսի մակարդակի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը անդրադարձավ կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծեց՝ թվերի աճ է գրանցվել:

«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք, իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամեր, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշեց նախարարը:

«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր