211652_close_icon
views-count19105 դիտում article-date 23:21 25-07-2021

Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև, 1993թ.. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, ըստ որի գաղտնի պայմանագրով (1993թ.) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել այն խախտողներին։

Պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ստանձնել խաղարարար ծրագրի կատարման և ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր ռազմական հնարավորությունները։

Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափմումը։

ՀՀ-ն պարտավորվում է նաև հետևողականորեն պայքարել ԼՂ մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։

Պայմանագիրը ստորագրող կողմներն են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նաև առաջարկում է որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։ 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂ-ն միջազգայնորեն պաշտոնապես ամրագրվում է որպես հակամարտության իրավահավասար կողմ, իսկ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) պաշտոնապես ներկայացված փուլային տարբերակով Լաչինի շրջանը մնում էր ԼՂՀ վերահսկողության տակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր