211652_close_icon
views-count1760 դիտում article-date 21:42 23-07-2021

«Բարսան» ապարդյուն փորձեր է անում վաճառել Կոուտինյոյին, Պյանիչին, Ումտիտիին և Նետոյին

«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել մի քանի խաղացողից, որպեսզի թեթևացնի աշխատավարձային ֆոնդը:
 
Միրալեմ Պյանիչին և Սամյուել Ումտիտիին հայտնել են, որ ակումբը նրանց հետ հույսեր չի կապում, սակայն նրանցից ոչ ոք մոտ չէ, որ հեռանա: Ինչպես Անտուան Գրիզմանը, այնպես էլ Պյանիչը չեն ցանկանում այլ ակումբ տեղափոխվելու համար համաձայն չեն աշխատավարձի նվազեցմանը:
 
Իսկ ակումբներ, որոնք պատրաստ են նրանց վճարել նույնքան աշխատավարձ, չկան:
 
Եվս երկու ֆուտբոլիստ, որոնք կարող են հեռանալ «Բարսայից», Ֆիլիպե Կոուտինյոն է՝ տարեկան 24 մլն եվրո աշխատավարձով և դարպասապահ Նետոն՝ 6,5 մլն եվրո: Սակայն նրանց վաճառելն էլ է բարդ, քանի որ կատալոնական ակումբը չի ցանկանում Կոուտինյոյին ոչ շահավետ վաճառել, քանի որ նրա համար «Լիվերպուլին» վճարել էին 142 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր