1490 դիտում
16:15 22-07-2021
Կիևը և Վարշավան դատապարտում են «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ ամերիկա-գերմանական համաձայնությունը
Ուկրաինան և Լեհաստանը դատապարտում են Վաշինգտոնի և Բեռլինի միջև օրեր առաջ ձեռք բերված համաձայնությունը, որով Ամերիկան հրաժարվում է նոր սահմանափակումներ մտցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի հանդեպ՝ թույլ տալով, որ շինարարությունն անարգել ավարտվի։
«Այս փուլում պատժամիջոցներն այլևս անիմաստ են, շինարարությունը 99 տոկոսով ավարտված է», - ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
Ուկրաինան ու Լեհաստանը, մինչդեռ, պնդում են՝ սա հավելյալ քաղաքական, ռազմական ու էներգետիկ սպառնալիքներ է ստեղծելու Կիևի և Կենտրոնական Եվրոպայի համար։
Նոր խողովակաշարով նախատեսվում է ռուսական վառելիքը Արևմտյան Եվրոպա հասցնել Բալթիկ ծովով՝ շրջանցելով Ուկրաինան։ Եթե այն իրականություն դառնա, Կիևը կարող է տարեկան 2 միլիարդ դոլար կորցնել, որը ստանում էր տարանցման դիմաց։
Արձագանքելով Ուկրաինայի մտահոգություններին՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան երեկ հայտարարել են՝ ամեն ինչ կանեն, որ Ռուսաստանը ևս տասը տարով երկարաձգի Ուկարինայի հետ կնքված տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականին։

Նմանատիպ նյութեր
6856 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
1474 դիտում
13:34 11-12-2014
«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am