211652_close_icon
views-count37795 դիտում article-date 15:45 20-07-2021

Արտակարգ դեպք Իջևանում․ «Մալխաս» մականվամբ 63-ամյա տղամարդը իր այգի մտնելու համար կրակել ու սատկացրել է «Զազո» և «Զոզո» խոշոր եղջարավոր անասուններին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի «Աղսու» կոչվող հանդամասում Իջևանի բնակիչ 63-ամյա Վարազդատ Խ․-ն որսորդական հրացանից կրակել և սատկացրել է երկու խոշոր եղջրավոր անասուն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Իջևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Վարազդատ Խ․-ին, այնուհետև պարզել են, որ անասունները պատկանել են Իջևան քաղաքի բնակիչ 48-ամյա Կարինե Բ․-ին։

Արդեն ոստիկանությունում Վարազդատ Խ-ն խոստովանել է, որ նշված անասուններին սատակցրել է այն բանի համար, որովհետև մտել են իր այգին, ու ոստիկննների պահանջով ներկայացրել է իրեն պատկանող 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը, ինչպես նաև «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խոշոր եղջրավոր անասունները, որոնց կոչում էին «Զազո» և «Զոզո», տուժածի ապրուստի միջոցն էին, իսկ կրակողին գյուղում ճանաչում են «Մալխաս» մականվամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր