1727 դիտում
12:48 20-07-2021
Գնում է Մոսկվա ու ՌԴ նախագահի մոտ չի բարձրաձայնում Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունների ու ռազմական գործողությունների վտանգի մասին, դա անում է ԵՄ պաշտոնյայի մոտ. Արմեն Աշոտյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է շատ մեծ ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության վերականգնման համար՝ 2․6 միլիարդ եվրոյի չափով։
ՀՀ տնտեսության մեջ իրոք որ նման ծավալի ներարկում մինչ այժմ չի եղել։ Հարց ուղղեցինք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության երկարամյա անդամ Նաիրա Զոհրաբյանին, թե ինչի դիմաց է այս «աննախադեպությունը»։ «Եթե հիշում եք՝ 2013-ին, երբ պատրաստ էր Ասոցացման համաձայնագիրը եւ պետք է ստորագրվեր, սակայն մեկ գիշերում չեղարկվեց, այդ ժամանակ էլ խոսվում էր, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, դոնորների համաժողովը մոտ 1,6 մլրդ եվրոյի օժանդակություն կհատկացնի Հայաստանին։ Այո, սա աննախադեպ ծավալի ներարկում է, որը փուլային է լինելու, բայց այստեղ ինձ համար կարեւորը 1 հարց է․ եթե այդ գումարը տրվելու է Հայաստանի ժողովրդավարացմանը, Հայաստանի փլված տնտեսությունը վերականգնելուն, եւ դրա դիմաց մենք որեւէ այլ զիջում չենք անելու, օրինակ՝ մեր սուվերենությունից, իհարկե, դա ողջունելի է, բայց քանի որ այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությունը բանակցությունների մասին, թե ինչի դիմաց է արվելու այս աննախադեպ ներարկումը, շատ քիչ է, ձեռնպահ կմնամ մեկնաբանություն անելուց։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչի դիմաց է․ եթե ոլորտային ճյուղերի զարգացման համար է տրվում՝ այն մասին, ինչի մասին խոսվում էր 2013-ին, ապա լավ է, եթե սա մեզ համար ոչ շահեկան այլ գին ու արժեք չի ունենալու»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք․ պաշտոնապես հաղորդվել է, որ Հայաստանին առաջարկվում է 5 առաջնահերթ հատուկ ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին։ 1,6 միլիարդ եվրո՝ այս հատուկ ծրագրերի համար, եւ որպես վերջնանպատակ՝ առեւտրային ուղիների եւ կապի ստեղծում եվրոպական շուկաների հետ, «որի միջոցով այս տարածաշրջանը կարող ենք շատ արագ շատ մոտ բերել Եվրոպական Միությանը»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ եւ «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին անդամ Արմեն Աշոտյանն էլ ասում է․ «Չմոռանանք, որ Արեւմուտքը Հայաստանին պարտք է 44 օրվա լռության, երկակի ստանդարտների, ծայրահեղ ցինիզմի եւ պրագմատիզմի համար, որը դրսեւորեց ողջ պատերազմի ընթացքում՝ «չտարանջատելով ագրեսորին զոհից, չմատնանշելով թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար իրավունքի համատարած խախտումները, ոճիրները մարդկության դեմ, քաղաքացիական բնակչության ու դպրոցների, հիվանդանոցների ու կրոնական օբյեկտների ռմբակոծությունները եւ այլն»։ Ավելին՝ Աշոտյանը հիշեցնում է, որ ԵՄ-ն պատերազմի ընթացքում ավարտին հասցրեց «Հարավային գազային» միջանցքը, եւ ադրբեջանական գազը պատերազմի ավարտից հետո անմիջապես սկսեց հոսել ԵՄ երկրներ։
Իհարկե, ասելով, որ ԵՄ-ն պարտք է Հայաստանին, նա նկատի չունի, որ այդ պարտքը պետք է մարել փողով, որովհետեւ գումարը երկրորդական է, եւ ակնկալիքը ԵՄ-ից նախեւառաջ արժեհամակարգային ու բարոյական է։ «Որը պետք է փաթեթավորվեր հստակ քաղաքական դիրքորոշումների մեջ, եւ այդ դիրքորոշումների մեջ չի կարելի խաղարկել ՀՀ-ի համար այսօր օրհասական խնդիրները, եւ այդ դիրքորոշումները չի կարելի ծառայեցնել որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ հակադրելով Հայաստանում ԵՄ-ն ու Ռուսաստանը, որի դերակատարումն Արցախի ու Հայաստանի համար այսօր կենսականից անդին է անգամ։ Հաշվի առնելով, որ մեր ֆիզիկական անվտանգության երաշխավորն այսօր, ցավոք, ոչ թե հայոց պետականությունն է կամ հայկական բանակը, այլ՝ Ռուսաստանը»,-հավելեց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով Շառլ Միշելի այցին, նա նշեց՝ պատերազմի ընթացքում ԵՄ ինստիտուտների կողմից որդեգրված կեցվածքի համար, ավաղ, չլսեցինք ափսոսանքի խոսքեր, խոստովանություններ եւ պատրաստակամություն՝ աջակցելու Հայաստանին, հետաքննելու 44-օրյա պատերազմի հանգամանքները եւ պարզելու ագրեսորին ու նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու։ Բայց աշխարհը, Եվրոպան հետպատերազմյան իրողություններն ընդունեցին այնպես, ինչպես որ կա․ «ինչ եղել՝ եղել է» սկզբունքով։
Իսկ Հայաստանին տրամադրված ինվեստիցիոն փաթեթի ծավալն Աշոտյանին չի գայթակղում։ Նախ՝ որովհետեւ փաթեթի տեխնիկական բնութագրերը բավականին բազմաբաղադրիչ են, եւ 1․6 միլիարդն աջակցություն չէ, այլ արտաքին պարտք եւ մասնավոր ներդրումներ, որոնց ծագումնաբանությունը դեռ պետք է պարզել։ «Այս՝ կապիտուլյանտների կառավարությունը բացարձակ չի հետապնդում ազգային օրակարգ եւ շահեր եւ ավելացվող արտաքին պարտքը չի կարողանալու կառավարել, այլ մսխելու է պոպուլիստական սոցիալական ծրագրերի վրա։ Եվ ամենակարեւորը՝ չի հետեւելու, թե ինչ փողեր են գալիս այստեղ՝ ավստրիակա՞ն, թե՞, օրինակ, թուրքական։ Նույն այս կառավարությունը 3 տարիների ընթացքում երկիրը հանում էր ՌԴ-ի հետ համագործակցության ուղենիշից եւ տանում դեպի Արեւմուտք, եւ պատերազմի ընթացքում փաստացի կորցնելով Արցախը՝ կապիտուլյանտի համար այսօր շատ ավելի հեշտ է կատարել այդ գեոպոլիտիկ մանյովրը»,- ասում է Աշոտյանը։ Մինչդեռ տարածաշրջանում ԵՄ-ն կամ որեւէ գերտերություն, ՌԴ-ից բացի, անվտանգային բաղադրիչի կոնկրետ առաջարկ չունի։ «Այս գեոպոլիտիկ շրջադարձը կապիտուլյանտ Նիկոլը հետեւողականորեն իրականացնում է։ Եվ հատկապես զավեշտալի է, որ Հայաստանը ներկայացնող էակը գնում է Մոսկվա ու ՌԴ նախագահի մոտ չի բարձրաձայնում Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունների ու ռազմական գործողությունների վտանգի մասին, դա անում է ԵՄ պաշտոնյայի մոտ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1646 դիտում
14:24 17-07-2021
Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշելը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը