211652_close_icon
views-count3372 դիտում article-date 23:01 19-07-2021

Գյումրեցի քանդակագործի զայրույթը, դատախազության պատասխանն ու օգտատերերի մեծ զարմանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքում «Դոմուս»-ի պահեստի կառուցվող շենքի շուրջ քննարկումները չեն դադարում․ գյումրեցի մտավորականները չեն կարողանում զսպել իրենց զարմանքն ու զայրույթը քաղաքի կանաչ գոտին իրենցից խլելու, քաղաքի բանուկ հատվածն «անֆասոն, անճոռնի» դարձնելու համար։ Առավել մեծ ցավ ապրում է այնտեղ տեղադրված «Ավետաբեր» արձանի քանդակագործը՝ Սամվել Պետրոսյանը, որն այգու հիմնադիրներից է։ Արձանը տեղադրվել է 1981 թվականին, ճարտարապետը Ռաֆայել Եղոյանն է, որը քանդակագործի ներկայացմամբ՝ ևս կատեգորիկ դեմ է կանաչ գոտին պահեստի վերածելուն, հայտնում է Aravot.am-ը:

Քանդակագործի պատմելով, 2020 թվականի մարտի 19-ին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը իրեն հրավիրել է քաղաքապետարան՝ հարցնելով, թե արձանն ի՞նչ է լինելու։ Քանդակագործն էլ, քաղաքի մյուս բնակիչների պես անտեղյակ լինելով, որ հողը վաճառել են, պնդել է, որ արձանը իր տեղում պիտի մնա, այգին էլ պիտի բարեկարգվի։ «Դեռ այս տարածքը փորած չէր, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ բարեգործ էինք գտել, նա պիտի գար, հետո վիրուսը, պատերազմը մի քիչ մեր ծրագրերը փոխեցին, անհամար էր այդ ժամանակ ընկնեինք աշխատանքի պրոցեսի մեջ։ Մենք բարեգործին գտանք, բայց իրենք այստեղ սկսեցին շինարարություն՝ գիշեր-ցերեկ աշխատել ու այգու 50 տոկոսն ավիրեցին։ Ո՞վ է իրավունք տվել կանաչ գոտին ավիրել, էս ի՞նչ եք անում էս քաղաքի հետ»։

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր