211652_close_icon
views-count1573 դիտում article-date 20:08 19-07-2021

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Ճապոնիայի 126-րդ կայսր  Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին: 

Կայսերական ընտանիքի անդամները չեն ծրագրում այցելել օլիմպիական մրցավայրեր: Նրանք անձնական օրինակով են  որոշել  սատարել << Տոկիո -2020 >>  կազմկոմիտեին`   օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու որոշմանը: 

Նշենք, որ 61-ամյա կայսրը,  պաշտոնապես գահ է բարձրացել 2019թ.  մայիսի 1-ին: Նա  32 –րդ ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատվավոր հովանավորն է: 

Ի դեպ, Նարուհիտոյի  հայրը ` Ակիհիտոն, կատարել է  Նագանոյի 1988թ.՝  ձմեռային,  իսկ նրա պապը` Հիրոհիտոն  Տոկիոյի 1964թ. ՝ ամառային  և Սապպորոյի 1972թ.՝  ձմեռային  խաղերի մեկնարկի մասին:

Նմանատիպ նյութեր